հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են «BMW»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ ուղևորներից մեկը մահացել է

Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են «BMW»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ ուղևորներից մեկը մահացել է

Մայիսի 12-ին՝ ժամը 18։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Mitsubishi Pajero» մակնիշների  ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել չորս տուժածի, որոնցից երեքը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են երկու տուժածի մահը․ մեկ տուժած հոսպիտալացվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

  • Կիսվել: