հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նկատվում է Zangi-ի օգտատերերի օրգանիկ աճ. Մարտիրոսյան

Նկատվում է Zangi-ի օգտատերերի օրգանիկ աճ. Մարտիրոսյան

Վերջի ամիսներին նկատվում է Zangi-ի օգտատերերի օրգանիկ աճ։ Այս մասին գրել է Zangi հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ աշխարհագրությունն էլ շատ տարբեր է, Ասիական երկրներից մինչև Լատինական Ամերիկա։

՛՛Օգտատերերից ֆիդբեք վերցնելու նպատակով մեր թիմից կապնվել էին նրանց հետ Բրազիլիայում և Ուկրաինայում։ Այն հարցին թե ինչու՞ եք հենց Zangi օգտագործում, պատասխանը եղավ հետևյալը, որ իրենց երկրներում համատարած կա ինտերնետ, բայց ոչ միշտ է այն բարձր որակի, շատ տեղերում կապը ուղղակի 2G է, իսկ շատ WiFi-ների մի կերպ են միանում, և այդ պայմաններում միայն Zangi-ն է ստաբիլ աշխատում։

Վատ կապի դեպքում աշխատելու ունակությունը դա Zangi-ի առավելություններից միայն մեկն է՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: