ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան

Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն չի ասել, որ ճշտի ցնցուղի գինը։

«Խնդրում եմ՝ տեսանյութն ուշադիր նայեք, այդ հանձնարարությունն ինձ չի ուղղված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Այլ հարցերի նախարարը չպատասխանեց, միայն պնդեց՝ վարչապետն իրեն չի ուղղել հանձնարարությունը։

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին Արմավիրի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դպրոցներից մեկում ծանոթացել էր կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, արձանագրել մի շարք խախտումներ։

Նա պոկել էր ցնցուղը, այն պարզել դեպի ԿԳՄՍ նախարարն ու ասել. «Տիկի՛ն Անդրեասյան, ցնցուղը վերցրեք, տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է»։

  • Կիսվել: