շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ մասում գտնվող բնակարանը վաճառվել է

Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ մասում գտնվող բնակարանը վաճառվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն` հեղափոխությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել։

Հարցին՝ ի՞նչ կմաղթեք կանանց և աղջիկներն Մարտի 8-ի կապակցությամբ, Աշոտ Փաշինյանն ասաց․ «Ես մաղթում եմ, որ կանայք իրավունքների խնդիր չունենան, ավելորդ բարդություններ իրենց չհետապնդի։ Նաև նուրբ բաներ՝ ծաղիկներ, ժպիտներ․․․»։

Ի դեպ, Փաշինյանների բնակարանում հավաքվածները փոխանցեցին, որ բնակարանն ի վերջո հաջողվել է վաճառել։

Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք բնակարանը վաճառվե՞լ է, Աշոտ Փաշինյանն ասաց, որ դա անձնական հարց է և ինքը չի ցանկանում պատասխանել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, այդ թվում՝ Կառավարության նիստում և ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է, որ 3-րդ մասում գտնվող իրենց բնակարանը ցանկանում են վաճառել։

 

  • Կիսվել: