ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների համար Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը այսօր՝ մարտի 20-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների ուշադրությանը

Հարգելի հայրենակիցներ,

Նիդերլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետեւանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչեւ մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթնեերի վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները եւ նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառավարության կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Նիդերլանդների միգրացիոն ծառայությունը փակ կլինի մինչեւ ս․թ․ ապրիլի 6-ը։ Այսուհանդերձ, հրատապ հարցերի համար ծառայության հեռախոսային կապը շարունակում է գործել։ Առկա է նաեւ հնարավորություն նշանակել հանդիպում մուտքի արտոնագրերի ժամկետների երկարաձգման համար։

Խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, ում ճամփորդական առողջապահական ապահովագրության ժամկետը համընկնում են մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտի հետ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ երկարաձգել ապահովագրության ժամկետները»։

 

  • Կիսվել: