կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական և իրազեկման միջոցառումները

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական և իրազեկման միջոցառումները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՓԾ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, մի շարք ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում, բնակավայրերում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ։

Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ մարզի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դասընթացներ:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Արմավիր և Էջմիածին քաղաքների 10 հիմնական դպրոցներում, Փարաքար, Թաիրով, Բագարան, Մերձավան, Այգեկ, Հացիկ, Քարակերտ գյուղերի միջնակարգ դպրոցներում, Խոյ համայնքի Աղավնատուն, Արշալույս և Գեղակերտ բնակավայրերում անց են կացվել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով դասընթացներ, «Ազդարարում, պատսպարում և տարհանում»» թեմայով վարժանք, որոնց ընթացքում ուսումնասիրվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները, միաժամանակ մասնակիցներին բաժանվել են իրազեկման թերթիկներ: «Առատ ձյան և մերկասառույցի հետևանքով փակված ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև Արմավիրի «Գրիգորշին» ՍՊԸ-ում։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները, ոստիկանության մարզային վարչության ծառայողների և դպրոցների ղեկավար կազմի հետ համատեղ, Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքների 5 հիմնական դպրոցներում, Գառնի, Բյուրեղավան, Արզական, Կաթնաղբյուր, Գողթ գյուղերի հիմնական և միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Նոր Գյուղի համայնքապետարանում իրականացրել են «Օդային տագնապի և երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություներ, «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով ուսումնավարժանք, ինչպես նաև «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Վազաշեն, Այգեհովիտ բնակավայրերում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Բնակավայրերի վարչական շենքերում, միջնակարգ դպրոցներում, մանկապարտեզներում, Հայփոստի մասնաճյուղում ներկայացվել են «Բնակչության վարվելակերպի կանոնները՝ ՔՊ ազդանշանների դեպքում, նաև՝ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ։

Վերը նշված միջոցառումների ընթացքում բնակավայրերում տեղադրված էլեկտրական շչակների միջոցով իրականացվել են բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում, տարհանում և պատսպարում։

Փրկարար ծառայության կողմից պարբերաբար անցկացվող նմանօրինակ միջոցառումները միտված են բարձրացնելու բնակչության պատրաստվածությունը տարաբնույթ աղետներին, ինչպես նաև հնարավորինս իրազեկելու վերջիններիս՝ քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների վերաբերյալ։

  • Կիսվել: