հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ներողամիտ եղեք, եթե անհատական նամակով արձագանք-շնորհակալություն չստանաք. Աննա Հակոբյան

Ներողամիտ եղեք, եթե անհատական նամակով արձագանք-շնորհակալություն չստանաք. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում երկու գրառում է կատարել: Առաջին գրառմամբ նա կամավորության սկզբունքով խնդրել է օգնել իր Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերին ստացվող նամակները կարդալու և դրանց պատասխանելու գործում, մյուս գրառմամբ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր արձագանքեցին: 

«Խորապես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք արձագանքելով նախորդ հայտարարությանը՝ պատրաստակամություն հայտնեցին կամավորության սկզբունքով օգնել իմ Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերին ստացվող նամակները կարդալու և դրանց պատասխանելու գործում:

Ներողամիտ եղեք, եթե անհատական նամակով արձագանք-շնորհակալություն չստանաք. ձեր նամակների քանակը նույնպես մեծ է:

Բայց մենք կպահպանենք բոլոր կամավորների տվյալները և հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, սիրով բոլորիդ կներգրավենք տարբեր աշխատանքներում»,- գրել է նա:

  • Կիսվել: