երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ ինքն է համաքաղաքացիներին պտուտակահանով վնասվածքներ պատճառել

Ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ ինքն է համաքաղաքացիներին պտուտակահանով վնասվածքներ պատճառել

Հուլիսի 13-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: