երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախորդ շաբաթ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 635 դեպք

Նախորդ շաբաթ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 635 դեպք

Հուլիսի 3-ից հուլիսի 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 635 դեպք, որից 210-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 138, փլուզման՝ 6, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, տեղատարափ անձրևի, երկրաշարժի՝ 1-ական, ուժեղ քամու, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 5-ական, թունավորման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 8, օձի նկատման՝ 55, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 210, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 46 և 65 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 22 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 40 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 70, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

 

  • Կիսվել: