շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախատեսվում է կաթվածների առաջնային կանխարգելման կենտրոններ ստեղծել Երևանի պոլիկլինիկաներում

Նախատեսվում է կաթվածների առաջնային կանխարգելման կենտրոններ ստեղծել Երևանի պոլիկլինիկաներում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին և նյարդաբանական ծառայությունների ղեկավարների:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ որպես պիլոտային ծրագիր` Հայաստանի կաթվածի խորհուրդն առաջարկել է սկսել կաթվածի երկրորդային կանխարգելման կազմակերպում այն հիվանդանոցներին կից պոլիկլինիկաներում, որտեղ կան կաթվածի համապարփակ կենտրոններ և դա իրականացնել կաթվածի նյարդաբանների օգնությամբ: Հետագայում, նախատեսվում է ընդլայնել երկրորդային կենտրոնների քանակը և ստեղծել առաջնային կանխարգելման կենտրոններ Երևանի պոլիկլինիկաներում և մարզերում:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պոլիկլինիկական օղակում կաթվածի կանխարգելումն ու պացիենտների հսկումը կարևոր ձեռքբերում կլինի, ուստի լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր կլինի սկսել պիլոտային ծրագիրը:

Անդրադարձ է եղել Լոռու մարզում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնելու հնարավորություններին:

Քննարկվել են մարզերում կաթվածի ծրագրի շրջանակներում հեռաբժշկության զարգացմանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: