հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախարարությունը ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները

Նախարարությունը ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով նախարարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները:

Ձեզ հուզող հարցերը, դիմումները, նամակները կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Էլեկտրոնային տարբերակով դիմելու անհնարինության դեպքում Նախարարության առաջին հարկում՝ քաղաքացիների ընդունելության պատուհանի մոտ տեղադրված կլինի արկղ, որտեղ կարող եք թողել Ձեր թղթային նամակներն ու դիմումները:

Հասցե՝ Կառավարական 3-րդ շենք։

Ձեր հարցերին կպատասխանեն նաև հեռախոսազանգի միջոցով՝ 114 կամ 010 56 53 83։

 

 

 

  • Կիսվել: