Նախարարությունը հորդորում է դեղեր և բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ
Վերջին օրերին տարբեր հարթակներում հանդիպում ենք հայտարարությունների, որտեղ տիրող իրավիճակով պայմանավորված մեր համաքաղաքացիների կողմից դեղեր և բժշկական պարագաներ հավաքագրելու կոչեր են արվում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը հորդորում է նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:


