հինգշաբթի, հոկտեմբեր 10
10 / 10 / 2024
Նախագահն այցելել է Ազգային գրադարան, ծանոթացել գրքերի պահպանման պայմաններին ու առկա խնդիրներին

Նախագահն այցելել է Ազգային գրադարան, ծանոթացել գրքերի պահպանման պայմաններին ու առկա խնդիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։

Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ 15 մարզային, 10 համայնքային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով:

  • Կիսվել: