երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Նաիրիտ» գործարանում աշխատանքներ կատարելիս 41-ամյա տղամարդ է մահացել

«Նաիրիտ» գործարանում աշխատանքներ կատարելիս 41-ամյա տղամարդ է մահացել

Փետրվարի 1-ին, ժամը 10:30-ին «Նաիրիտ» գործարանում աշխատանքեր կատարելիս քաղաքացին 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել: Այս մասին այսօր հայտնում են Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։

Փետրվարի 1-ին, ժամը 11։00-ին Ոստիկանությունը բժշկական կենտրոններից մեկից է ահազանգ է ստացել, որ  «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1980 թվականին ծնված  տղամարդ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: