երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մուշի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին երկու ժամում (տեսանյութ)

Մուշի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին երկու ժամում (տեսանյութ)

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում տվեց մի կին: Նա հայտնեց, որ ցերեկվա ժամը չորսից հինգը 81-ամյա մայրը բացակայել է տնից, իսկ վերադառնալով՝ տեսել է, որ մուտքի դռան ապակին կոտրված է: Տնից գողացել էին փող ու իրեր:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ: Քրեական հետախույզներին հաջողվեց արագ ստանալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին նույն օրը: Ահազանգից երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 24-ամյա երիտասարդ, ապա նաև նրա 28-ամյա ընկերը:

Ըստ օպերատիվ տեղեկության` հենց ընկերն էլ մտել էր թոշակառու կնոջ տուն: Երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են իրեր, որոնք, նախնական տեղեկությամբ, հանցագործության գործիքն են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

  • Կիսվել: