չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մուրճով տղամարդը հարձավել է Ազատագրական շարժման անդամների վրա. ոստիկաններն արագ արձագանքել են

Մուրճով տղամարդը հարձավել է Ազատագրական շարժման անդամների վրա. ոստիկաններն արագ արձագանքել են

2022թ. մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել Ազատագրական շարժման անդամների վրա, որոնք ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրական շարժում»-ից:

Հաղորդագրությունում ասվում է. «Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքել են և մեկուսացրել բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ և այլ առարկաներ:

Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման է ենթարկել հարձակում գործած տղամարդուն։

Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ է գրանցվել, որոնք կանխվել են ոստիկանների կողմից:

Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:

Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են»:

  • Կիսվել: