ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԹ դեսպանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը

ՄԹ դեսպանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին ընդգծել է համատեղ ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը և նշել, որ համայնքային մակարդակում գործակցության հաստատումը հնարավորություն կտա բացահայտել այն ուղիները, որոնցով բրիտնական փորձառությունը կօգնի հաղթահարել մարտահրավերները:

Ջոն Պատրիկ Գալագերին ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման գործում իր մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է տեխնիկական աջակցության ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը տրանսպորտային համակարգի արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի բարելավման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման բնագավառներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների առնչությամբ:

  • Կիսվել: