երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մոտս տպավորություն ա՝ ոնց որ «ազվերին» են ցփնել ստեղ, սաղ գժված բաներ են խոսում. Արման Աբովյան (տեսանյութ)

Մոտս տպավորություն ա՝ ոնց որ «ազվերին» են ցփնել ստեղ, սաղ գժված բաներ են խոսում. Արման Աբովյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստի ժամանակ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասաց, որ թեև կառավարությունը ջանք չի խնայում պաշտպանելու գրանցված և չգրանցված աշխատողներին, սակայն որոշ գործարարներ իրենց ոտքերն են սրբում աշխատանքային իրավունքերի վրա։

Նազարյանն ասաց. «Այսօր խոսվեց, որ «Արարատ ցեմետը» հրաժարվել է ութ աշխատողների աշխատանքային պայմանագիր երկարեցնել՝ իմանալով, որ այս պայմաններում մարդիկ չեն կարող բողոքել։ Սեփական բիզնեսի շահերը պաշտպանող խմբակցությունն ասաց, որ քաղաքական ենթատեքստ չկա, իրավական հարցեր են, բայց, պարոն Աբովյան, երբ մոտենում եք այստեղ, մարդկանց սովելուց եք խոսում, գուցե ջանք գործադրեք, որ մարդիկ առանց գործի չմնան» ։

ԱԺ փոխխոսնակին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ սեփական բիզնես շահերը պաշտպանող խմբակցություն։ Չեմ համարում, որ դա կոռեկտ էր և տեղին, այդպիսի խմբակցություն չկա։ Եթե աշխատանքային պայմանագրի հետ կապված հարցեր են քննարկում, ու դրա հետ կապված իրավական գնահատականներ են տրվում, նշանակում է՝ բիզնես շահե՞ր ենք պաշտպանում»։

Նազարյանին արձագանքեց նաև ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մոտս տպավորություն ա՝ ոնց որ «ազվերին» են ցփնել ստեղ, սաղ գժված բաներ են խոսում։ Տիկին Նազարյան ջան, ես այն խմբակցությունից եմ, որը շատ հարգում է կին-տղամարդկանց տարբերությունը, դրա համար ինձ կպահեմ շատ կոռեկտ։ Երբ խոսում եք «Արարատ ցեմենտի» մասին, իմ մոտ տպավորություն է, որ ուզում եք ներքաշել քաղաքական խաղերի մեջ։ Ունե՞ք ապացույց։ Ասում եք՝ սեփական շահերը պաշտպանող խմբակցություն, իրավական երկիր է չէ՞ Հայաստանը, դիմեք դատարան։ Դե գոնե մեկ ապացույց բերեք, չեք կարա»,-ասաց նա:

  • Կիսվել: