Մոտ 4 խմ փայտանյութի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել (տեսանյութ)
Ապրիլի 27-ին Լոռու մարզում բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով տեղակայված պահակետերից մեկի ոստիկանները Գուգարք գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Վահագնի գյուղի 26-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։
Մեքենան բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։



