շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոտ 3 ամիս որոնվող տղամարդու մարմինը նեխած վիճակում հայտնաբերվել է Ջրառատի ձորակում

Մոտ 3 ամիս որոնվող տղամարդու մարմինը նեխած վիճակում հայտնաբերվել է Ջրառատի ձորակում

Մոտ 3 ամիս ոստիկանների, պարեկների, փրկարարների ու հարազատների կողմից որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի Ջրառատ բնակավայրի ձորակում. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին հաղորդում է՝ Shamshyan.com-ը՝ նշելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, պարեկային ծառայության, ծառայության աշխատակիցները գրեթե ամեն օր որոնողական աշխատանքներ են իրականացրել 2023 թվականի դեկտեմբերի 7-ից որպես անհայտ որոնվող Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Որոնողական աշխատանքներին առաջին իսկ օրվանից մասնակցել են որոնվող տղանարդու հարազատները։

Օրեր անց դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասով։

Երեկ՝ մարտի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական շրջանի Ջրառատ բնակավայրում, երկաթգծին մոտ ձորակում դի կա։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու նեխած դի երկաթգծին հարակից դաշտամիջյան վայրում՝ ձորակում։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը որպես անհայտ որոնվող 60-ամյա տղամարդն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: