ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն

Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից ներկայացնում են Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։

«Հուլիսի 23-ին - «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru), կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։

Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից»։

  • Կիսվել: