երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Մոսկվայի կողմից հետախուզվող Բրայսը հայտնաբերվեց Զվարթնոց օդանավակայանում

Մոսկվայի կողմից հետախուզվող Բրայսը հայտնաբերվեց Զվարթնոց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին Երևան-Թբիլիսի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տեղափոխվել 27-ամյա Բրայս Դ․-ն, որը փետրվարից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը՝ հայտնում է Ոստիկանությունը։

  • Կիսվել: