կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների

Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների

Աբովյանում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից:
 
՛՛ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ Աբովյան քաղաքում մասնակցել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի համար կազմակերպված մոմավառությանը։
 
Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչեցվել է աղոթք՝ նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: