ՄԻՊ-ն անդրադարձել է ատելության խոսքին ու Կաթողիկոսի շուրջ քննարկումներին (տեսանյութ)
Այսօր ԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հացերի մշտական հանձնաժողովում 2019թ․-ի տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո, պատգամավորները հարցեր ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե 2018թ․-ի համեմատ 2019․-ին ատելության խոսքը ի՞նչ դինամիկա է ունեցել։ Օրինակ՝ ըստ պատգամավորի՝ ատելության խոսքը սրվել է։
Նա նշեց, որ այսօր արդեն ներգրավվում են եկեղեցուն, ինչն անթույլատրելի է:
Այս առնչությամբ Արման Թաթոյանը նախ նշեց, թե, օրինակ, սոցիալական ցանցերում վիրավորանքներն ու ատելության խոսքը մտահոգիչ պատկեր ունեն։
Նա, մասնավորապես, ասաց. «Կարծում եմ հրատապ միջոցներ են պետք՝ կանխարգելելու համար։ Հաճախ հարց են տալիս, թե ինչպե՞ս կանխարգելեն։ Օրենսդրական գործիքները վերջում էլ ընդունվեց, բայց կարծում եմ, որ կարևոր է նաև հանրության վարքագիծը, այսինքն՝ քաղաքացիները չներքաշվեն նման քննարկումներում։ Հանրային գործիչները իրենց խոսքով այնպիսի վարքագիծ պետք է դրևորեն, որը չի առաջացնի վիրավորանք կամ էլ ատելություն» ։
ՄԻՊ-ն անդրադարձավ նաև վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի շուրջ քննարկումներին և ասաց, որ չպետք է թույլ տանք նման քննարկումներ լինեն, որովհետև Հայ առաքելական եկեղեցին բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում՝ Վեհափառ հայրապետի հովվապետությամբ։
Նա նշեց. «Մեր ժողովրդի խորհրդանիշների հետ կապված մենք առանձնահատուկ վերաբերմունք պետք է ունենանք» ։
Մանրամասները՝ տեսանյութում.



