Իսրայելի ԱԳ նախարարը հերքել է իր թուրք գործընկերոջ քննադադությունը՝ Սիրիայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականության ապակայունացնող ազդեցության մասին
Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի քննադատությունը, որը հայտարարել է Սիրիայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականության ապակայունացնող ազդեցության մասին, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Սաարը, ի պատասխան, Թուրքիային մեղադրել է Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու և երկրի տարածքն օկուպացնելու համար։
«Նրանք նույն թուրք առաջնորդներն են, որոնք տասնամյակներ շարունակ խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը՝ ցինիկաբար ուրիշներին խրատելով միջազգային իրավունքի հարցերում»,-ասել է նա:
Սաարի խոսքով՝ «Թուրքիան օկուպացնում է Սիրիայի տարածքի 5%-ը և մտադիր Է ռազմական բազաներ ստեղծել Սիրիայի ներսում, որպեսզի խաթարի Իսրայելի անվտանգությունը»:
Իսրայելցի նախարարը նաև ասեկ է, որ փոխարենն Իսրայելը վերահսկում է բուֆերային գոտին, որը կազմում է Սիրիայի տարածքի ընդամենը մեկ տասներորդը, որպեսզի պաշտպանի իրեն ահաբեկչական խմբավորումներից, որոնք ձգտում են հարձակվել Իսրայելի վրա Սիրիայի հարավից։



