կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Պատգամավորները երդվեցին

Պատգամավորները երդվեցին

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքներին անցնելուց առաջ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կյնազ Հասանովը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, որը փոխվել էր ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ավարտին:

Այսպես՝ տեքստում նշված է. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հավելենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին:

 

  • Կիսվել: