հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա կկրճատվի

ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա կկրճատվի

ՀՀ կառավարությունը պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա հետ վերցնել եւ ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։ Հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Այդ մեքենաներն՝ «Vaz 21214», «Nissan Maxima 3.0» եւ «Renault Logan 1.4»:

Որպես հիմնավորում նշվում է, որ դեռեւս 2018 թվականից սկսվել եւ շարունակվում է պետական մարմիններում պետական բյուջեի հաշվին պահվող տրանսպորտային միջոցների օպտիմալացման գործընթացը։

Նախագծով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված թվով 11 տրանսպորտային միջոցներից կրճատել 3-ը՝ վերջինիս գործառույթների իրականացման համար թողնելով 8 ավտոմեքենա։

  • Կիսվել: