կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թիկնիզյանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Սևիլյայի հետ․ հայտնի են մանրամասները

Թիկնիզյանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Սևիլյայի հետ․ հայտնի են մանրամասները

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի եվրոպացի ներկայացուցիչները բանակցել են «Սևիլյայի» հետ՝ խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը այժմ մտահոգված է, որ Թիկնիզյանը քիչ խաղաժամանակ է ստանում։ Տեղափոխության վերաբերյալ որոշումը կկայացվի ազգային հավաքականի առաջիկա խաղերից հետո։

Ավելի վաղ իսպանական կողմը հաստատել էր իր հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ։ Լուրերի համաձայն՝ «Սևիլյան» Նաիրի համար պատրաստ է առաջարկել 2-3 միլիոն եվրո «Լոկոմոտիվին»։

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 29-րդ տուրում՝ «Լոկոմոտիվ» – ԲԿՄԱ (2:2) խաղից հետո, Թիկնիզյանը հայտարարել էր ակումբից հեռանալու ցանկության մասին։ Բացի այդ, նա չի միացել թիմին առաջնության վերջին խաղի համար։

 

  • Կիսվել: