շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։11-ին։ Այրվել են ավտոմեքենան և հարակից խորդանոցի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 քմ)։

 

  • Կիսվել: