շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հնդկաստանը ոչնչացրել է Պակիստանի 3,36 մլրդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա

Հնդկաստանը ոչնչացրել է Պակիստանի 3,36 մլրդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա

Հնդկաստանի հետ տեղի ունեցած վերջին մարտերում Պակիստանը կորցրել է F-16 ութ կործանիչ եւ չորս JF-17: Այս մասին հայտնում է The Commune-ը։

Ըստ աղբյուրի՝ Պակիստանին 2025թ. ապրիլ-մայիսին հասցված վնասի ընդհանուր ֆինանսական արժեքը (Sindoor գործողության ժամանակ) կազմում է 3,36 մլրդ դոլար։

Նշվում է, որ Հնդկաստանը, ի թիվս այլ բաների, ոչնչացրել է նաև վեց թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (36 մլն դոլար արժողությամբ)։

Բացի դրանից՝ Պակիստանը կորցրել է երկու CM-400AKG հրթիռ  եւ Shaheen դասի երկու հրթիռ՝ 3,2 եւ 8 մլն դոլար արժողությամբ։ Շարքից հանվել է նաեւ C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը՝ 40 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական (SAM) HQ-9 զենիթային հրթիռների մարտկոցը՝ 200 մլն դոլար արժողությամբ:

  • Կիսվել: