շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երևանի երկու վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի երկու վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 14-20-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 14-ին, 15-ին, 16-ին և 18-ին,

◾️ Շենգավիթում՝ մայիսի 16-ին,

◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ մայիսի 16-ին, 18-ին, 19-ին և 20-ին,

◾️ Շենգավիթում՝ մայիսի 15-ին և 18-ին,

◾️ Արաբկիրում՝ մայիսի 15-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: