Ըստ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցման՝ հարցվածների 53%-ը խիստ դրական և դրական կարծիք ունի վարչապետ Փաշինյանի մասին
՛՛Միջազգային հանրապետական ինստիտուտը՛՛ 2022 թվականի հունիս ամսին հարցում է անցկացրել, որի մասնակիցների 53 տոկոսը խիստ դրական ու դրական կարծիք ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:
Այսպես՝ հարցվածների 34 տոկոսը (2021թ.-28%) խիստ դրական և դրական կարծիք ունի Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, 23 տոկոսը՝ (2021թ.-20%) Ռոբերտ Քոչարյանի, 23 տոկոսը՝ (2021թ.-11%) Լևոն Տեր-Պետրոսյանի, 19 տոկոսը՝ (2021թ.-10%) Սերժ Սարգսյանի, 12 տոկոսը՝ (2021թ.-9%) Իշխան Սաղաթելյանի և 12 տոկոսը՝ (2021թ.-7%) Արթուր Վանեցյանի:
Ինչ վերաբերում է բացասական կարծիքներին, ապա հարցվողները խիստ բացասական և բացասական կարծիք ունեն հետևյալ գործիչների վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյան-33% (2021թ.-33%), Ալեն Սիմոնյան-37% (2021թ.-40%), Ռոբերտ Քոչարյան-61% (2021թ.-57%), Լևոն Տեր-Պետրոսյան-55% (2021թ.-64%), Սերժ Սարգսյան-63% (2021թ.-69%), Իշխան Սաղաթելյան-60% (2021թ.-47%), Արթուր Վանեցյան-64% (2021թ.-67%):
հարցվողներն ամենաշատը վստահում են Նիկոլ Փաշինյանին՝ 16%, այնուհետև՝ Ռոբերտ Քոչարյանին՝ 3%, ոչ ոքի չի վստահում հարցվածների 64%, այլ պատասխան է տվել 8 տոկոսը:
Հարցին, թե ո՛ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, հարցվողները պատասխանել են հետևյալ կերպ. ՔՊԿ՝ 25%, ՛՛Հայաստան՛՛ դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15 տոկոս:
Ինչ վերաբերում է գործող կառավարության նախարարների աշխատանքից գոհ կամ դժգոհ լինելուն, ասա հարցվածների 62 տոկոսը նշել է, որ շատ գոհ և գոհ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 48 տոկոսը՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, 43 տոկոսը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ից, 39 տոկոսը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, 37 տոկոսը՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 35 տոկոսը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, 31 տոկոսը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 29 տոկոսը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հարց է հնչել նաև ՀՀ ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատանքից գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ հարցվողների 30 տոկոսն ասել է, որ ամբողջովին գոհ է, 23 տոկոսը՝ մասամբ գոհ է, 6 տոկոսը մասամբ դժգոհ է, 11 տոկոսն ամբողջովին դժգոհ է, 28 տոկոսն առնչություն չի ունեցել, 2 տոկոսը չի պատասխանել հարցին:
Բացի այս՝ հարցվածները նաև պատասխանել են հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին: Այսպես՝ ՛՛Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՛՛ հարցին 7 տոկոսը պատասխանել է՝ շատ դրական, 21 տոկոսը՝ մասամբ դրական, 11 տոկոսը՝ մասամբ բացասական, 48 տոկոսը՝ շատ բացասական, 13 տոկոսը չի պատասխանել հարցին:
«հարցվածներին հարց է ուղղվել նաև Ուկրաինայում պատերազմի մասին: ՛՛Ձեր կարծիքով ո՞վ է կրում ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում պատերազմի համար՛՛ հարցին հարցվողների 17 տոկոսը պատասխանել է՝ ԱՄՆ-ն, 16 տոկոսը՝ բոլոր կողմերը հավասարապես, 14 տոկոսը՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ, 10 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, 8 տոկոսը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ, 6 տոկոսը՝ Ուկրաինայի իշխանությունները, 5 տոկոսը՝ ՌԴ-ն, 2 տոկոսը՝ ԵՄ-ն, 1 տոկոսը՝ այլ պատասխան, 20 տոկոսը չի պատասխանել:
Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով՝ ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Ընտրանքում ներառված են Հայաստանի 1,499 բնակիչներ, ովքեր ունեն բջջային հեռախոսների հասանելիություն և 18 և ավելի տարեկան են։


