Միջադեպ լրագրողի ու Անդրանիկ Քոչարյանի միջև
Հանրապետության հրապարակում այսօր Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների հիշատակի սգո երթի մեկնարկից առաջ միջադեպ տեղի ունեցավ հավաքված քաղաքացիների եւ «5-րդ» ալիքի լրագրողի, այնուհետև՝ նույն լրագրողի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։
Նշենք, որ հավաքված քաղաքացիները մեղադրում էին լրագրողին, թե ինչու է նա եկել լուսաբանելու սգո երթը:
Դրանցի հետո լրագրողը փորձեց հարցազրույց վերցնել Անդրանիկ Քոչարյանից, սակայն պատգամավորը մերժեց նրան՝ ասելով. ՛՛Ուզում եմ Դուք հեռանաք, որպեսզի ես շփվեմ մյուս լրագրողների հետ՛՛: