ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Միայնակ մայրն ու 5 անչափահաս երեխաները զրկվել են տնից և ունեցվածքից. նրանք օգնության կարիք ունեն

Միայնակ մայրն ու 5 անչափահաս երեխաները զրկվել են տնից և ունեցվածքից. նրանք օգնության կարիք ունեն

Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստիպված եմ այս սարսափազդու նկարները տեղադրում, որպեսզի անտարբերության չմատնվի գրածս: Երեկ հրապարակում էի արել, և իհարկե, շնորհակալ եմ, որ տարածեցին մարդիկ, բայց բավարար արդյունք չի եղել: Միայն մեկ հոգի է օգնություն տարել՝ սնունդ և տակդիրների գումար:

Նախկինում նմանատիպ հարցերից խուսափել եմ, բայց հիմա մեծ խնդրի առաջ կանգնած ընտանիքի կողքով անտարբեր չկարողացա անցնել: Փորձում եմ օգնել և դիմում եմ նրանց, ովքեր կարող են որևէ բանով օգտակար գտնվել: Եթե կցանկանաք օգնել, ապա կփոխանցեմ Ծովինարի կոնտակտը, որպեսզի անմիջապես իր հետ կապ հաստատեք:

 

Ծովինարը միայնակ մայր է, ունի հինգ անչափահաս երեխաներ, ովքեր զրկվել են տնից և ամբողջ ունեցվածքից: Երեխաների հայրը Հայաստանում չէ:

Նրանք ամեն բանի կարիք ունեն: Մանրամասները՝

https://wp.me/pbDrTO-Tav

Հ.Գ. Ցավոք, մեր իրականությունում խոսքը դարձել է փոքր, քիչ ու հաճախ էլ անպետք: Կներեք, որ չխնայեցի նախկին գրառումների պես»:

  • Կիսվել: