չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն թեստավորում Գյումրիում, Վանաձորում և Երևանում

ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն թեստավորում Գյումրիում, Վանաձորում և Երևանում

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրվան նվիրված՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կազմակերպում է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառումներ Գյումրիում, Վանաձորում և Երևանում:

«Միջոցառումների ընթացում կարող եք անցնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն թեստավորում: Թեստավորման հետ մեկտեղ կտրամադրվի նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն:

Այսպիսով՝ հանդիպում ենք.

մայիսի 12-ին Գյումրիում՝ գյուղատնտեսական շուկայի շրջակայքում` ժամը 11:00-18:00-ը,
մայիսի 13-ին Վանաձորում՝ «Արցախ» պուրակում՝ ժամը 11:00-18:00-ը,
մայիսի 15-ին Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում՝ ժամը 13:00-20:00-ը:

Նշենք, որ հանրային միջոցառումները կազմակերպվում են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ՝ ՌԴ օգնության ծրագրի շրջանակներում:

Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու»,- նշված է ԱՆ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: