ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ, ընդունվել 63-ը. ԿԳՄՍ-ի արձագանքը դիմորդների բողոքին

Միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ, ընդունվել 63-ը. ԿԳՄՍ-ի արձագանքը դիմորդների բողոքին

ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է ընդունելության միասնական քննությունների վերաբերյալ մի խումբ դիմորդների բողոքին:

«2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը ներկայացրած 2 դիմումները ստորագրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ: Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 Է:

Տեղեկացնենք, որ 88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ. նրանցից 63-ն ընդունվել են: 88-ից 20-ը չեն դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդների հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են:

Ինչ վերաբերում է դրական միավոր ստացած ու մրցույթից դուրս մնացած և լրացուցիչ մրցույթին չդիմած մյուս դիմորդներին, ապա նրանց որոշ մասն արդեն ընդունվել է այլ բուհեր, մյուսներն էլ կարող են դիմել հեռակա ուսուցման համակարգ»,- պարզաբանել է նախարարությունը։

 

  • Կիսվել: