չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Միակողմանի փակ են լինելու Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ

Միակողմանի փակ են լինելու Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ։

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ.-Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ.-Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: