շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մի շարք երթուղիներ մարտի 8-ից 10-ը Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթ փողոցով

Մի շարք երթուղիներ մարտի 8-ից 10-ը Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթ փողոցով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20,29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-ից 10-ը Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթ փողոցով: 

Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև   Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

  • Կիսվել: