կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, պատերազմ կլինի. Բագրատ Սրբազան

Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, պատերազմ կլինի. Բագրատ Սրբազան

Մեզ ասում են՝ մի շնչեք, պատերազմ կլինի. Խաչքար ենք օծում, Արցախի օրհներգն ենք երգում, Հայաստանի Հանրապետության օրհներգն ենք բացականչում, մեզ ասում են՝ մի արեք պատերազմ կլինի: Այս մասին Մակարավանքում խաչքարի օծման ժամանակ իր խոսքում նշել է Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպող Գալստանյանը։

Նա նաեւ նշել է. «Իրար բարև  ենք տալիս, ասում ենք գալ տարին Շուշիում եք լինելու, մեզ ասում են, մի ասեք այդ անունը, պատերազմ կլինի։ Եվ այսպես շարունակ... Մի մարզվեք, մի հաղթեք, մի շնչեք, հաց մի կերեք, տեղից տեղ մի շարժվեք, Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, Արցախի մասին մոռացեք, որովհետև պատերազմ կլինի։ Այդ արդեն պատերազմ է, և մենք հենց այդտեղ պետք է հաղթենք»։

  • Կիսվել: