հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ թվով մարդիկ հիվանդանոցի դռներն ու պատուհանները կոտրելով մուտք են գործել Գավառի հիվանդանոց, կա 5 վիրավոր․ Մարզպետը մանրամասնել է

Մեծ թվով մարդիկ հիվանդանոցի դռներն ու պատուհանները կոտրելով մուտք են գործել Գավառի հիվանդանոց, կա 5 վիրավոր․ Մարզպետը մանրամասնել է

Գավառ քաղաքի Ազատության փողոցում ապրիլի 28-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանված քաղաքացիներից մեկը Նորատոս համայնքի բնակիչ է, մյուսը՝ Գավառի, այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Երեկ տեղի է ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է սպանվել կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Գավառի հիվանդանոց։ Այստեղ մեծաթիվ հարազատներ, ընկերներ են հավաքվել, որոնք նաև ուժ գործադրելով ոստիկանության, բուժանձնակազմի նկատմամբ, ջարդելով դռներ, պատուհաններ ներս են մուտք գործել ու վնասել են ևս երկու վիրավորների, ովքեր այդ հրաձգության մասնակից են եղել», -ներկայացրել է մարզպետը։

Նա նաև ասել է, որ չնայած հիվանդանոցը հսկվել է ոսիկանության ուժերի կողմից, բայց քաղաքացիների թիվը մի քանի անգամ գերազանցել է։

«Նրանք միաժամանակ մի քանի մուտքերի դռներն ու պատուհանները կոտրելով ներս են մտել և տվյալ պահին իրավիճակը դարձել է անվերահսկելի», -ասել է մարզպետը։

Նրա խոսքով, հիվանդանոցում կատարվածի ժամանակ ինքը ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ միասին գտնվել է դեպքի վայրում, Ազատության փողոցում, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը։

Հիվանդանոցում կատարվածի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, որոնք բոլորն էլ տեղափոխվել են Երևան։

«Իրավիճակը կայուն է, ոստիկանությունը հսկում է, ուժեր են կենտրոնացվել նաև Նորատուսում», -ասել է մարզպետը։

  • Կիսվել: