չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր

Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր

Անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր. Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 581-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ հավելելով, որ կատարողականը կազմել է 105,8 տոկոս:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե տրանսպորտային ռեֆորմների շրջանակում կկարողանա՞ն այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն թե մետրոն կայարան երբ է հասնելու:

Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ եթե անգամ գործող տեխնիկական միջոցներով դա հնարավոր չլինի, պետք է նորով այդ խնդիրը կարգավորել:

«Եկեք խնդիրը դնենք, ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի»,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: