չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բերման ենթարկվածի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել (տեսանյութ)

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բերման ենթարկվածի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել (տեսանյութ)

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օգոստոսի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ԵՔՎ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Բարեկամություն» կայարանի նախասրահից կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով, ինչպես և գաղտնի փականով դանակ ու սուր ծայրով մետաղյա իր, որոնք առգրավվել են։

Նշանակվել են դատաձգաբանական ու դատատեխնիկական փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

 

  • Կիսվել: