չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչի հետ

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչի հետ

Հուլիսի 20-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի առցանց հանդիպումը ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչ Ջոն Հանաֆորդի հետ: 
 
ԱԳ նախարարությունից հայտնում են՝ անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ Հայաստանի և Կանադայի հարաբերություններում առկա զարգացումներին, այս համատեքստում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:
 
Կարևորվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կատարած այցը Հայաստան:
 

  • Կիսվել: