չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ, նրան խոր մտահոգություն են հայտնել հուլիսի 19-ին Սև ծովում բեռնատար նավին հրթիռային հարվածի հետևանքով Հնդկաստանի 4 քաղաքացու զոհվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ եգիպտացորենով բեռնված նավը փորձել է դուրս գալ Օդեսայի նավահանգստից:

Հնդկաստանի Արգործնախարարությունը հայտարարել է, որ առևտրային նավերի թիրախավորումը, որի հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվում, անընդունելի է։

  • Կիսվել: