ԿԸՀ-ն քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը․ Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը Քաղաքական քինախնդրություն վերտառությամբ գրառում է արել՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:
Նա, մասնավորապես, նշել է.«Քաղաքական հետապնդումները շարունակվում են․
-Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026
-Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:»։ 08.07.2026
– Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: 21.07.2026
ԿԸՀ նիստը կշարունակվի վաղը, ժամը՝ 13:00-ից»։



