ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մերկասառույցի պատճառով Արագածոտնում ավտոմեքենաներ են բախվել իրար

Մերկասառույցի պատճառով Արագածոտնում ավտոմեքենաներ են բախվել իրար

Նոյեմբերի 25-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմանում Ալագյազ–Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նարեկ Ղ.-ի վարած Mitsubishi Pajero io և Արսեն Մխիթարյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վաթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձյան շերտի մեջ և արգելափակվել:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ն անվտանգ վայր: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ  վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: 

  • Կիսվել: