չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
«Mercedes»-ը գլխիվայր շրջվել է. հայտնաբերվել է վարորդը, ով հաշվառված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Mercedes»-ը գլխիվայր շրջվել է. հայտնաբերվել է վարորդը, ով հաշվառված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Պապիկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն:

Տեղում մի քաղաքացի պարեկներին փորձում էր մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել, սակայն պարեկներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում և պարեկները օպերատիվ տվյալներով պարզում են, որ վարորդը հենց Ա. Պապիկյանն է եղել, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պապիկյանը հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:  

  • Կիսվել: