ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Mercedes-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Mercedes-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչներ, 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական ենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: