չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մեքենաներից հայելիներ գողացած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ)

Մեքենաներից հայելիներ գողացած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ)

Օգոստոսի 18-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ գողացել են Սեւանի փողոցում կայանված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին: Որոնողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մասիս քաղաքի 18-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին եւ խոստովանեց կատարածը:

Պարզվել է` 18-ամյա երիտասարդը մարտի 2-ին գողացել էր Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: