շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլորվել մոտ 6 մետր և արգելափակվել ձյան մեջ. կան տուժածներ

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլորվել մոտ 6 մետր և արգելափակվել ձյան մեջ. կան տուժածներ

Մարտի 27-ին՝ ժամը 10:08-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 6 մ) և արգելափակվել է ձյան շերտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 1986 թ.) և Ա. Ն.-ն (ծնված 1997 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։

  • Կիսվել: